Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով զրկվել էր այդ պաշտոնից պետական հեղաշրջման հետեւանքով, մտադիր է վերադառնալ իր երկիր եւ զբաղեցնել այդ պաշտոնը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա մտադիր է վերադառնալ Ուկրաինա, եւ այդ նպատակով իրավական քայլեր կձեռնարկվեն։ Յանուկովիչը վայր չի դրել նախագահի լիազորությունները եւ ինքնակամ չի հեռացել։ Նրա պաշտոնանկության գործընթացը տեղի է ունեցել Ուկրաինայի սահմանադրության կոպիտ խախտումներով»,- ասել է նա «Գլավկոմ» պարբերականի հետ զրույցում։
Փաստաբանը նշել էր, որ այս պահին Յանուկովիչի նկատմամաբ միջազգային հետախուզում չկա, եւ նա կարող է ազատ տեղաշարժվել։
2013թ. աշնանը Յանուկովիչը հրաժարվեց Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը։ Դրանից հետո Կիեւում եւ այլ խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք վերածվեցին ոստիկանության հետ բախումների։ Դրանց հետեւանքով զոհվել է մոտ 100 ակտիվիստ եւ մի քանի ուժային։ 2014թ. փետրվարին Յանուկովիչը օգնություն խնդրեց Մոսկվայից եւ հեռացավ Ուկրաինայից Ռուսաստան։
Մայդանի առաջնորդների՝ իշխանության գալուց հետո Յանուկովիչի եւ նրա թիմի նկատմամաբ քրեական գործեր հարուցվեցին։
2015թ. հոկտեմբերի 19-ին ՄԻԵԴ-ը գրանցեն Վիկտոր Յանուկովիչն ընդդեմ Ուկրաինայի հայցը։ Նրա փաստաբանի խոսքով՝ Յանուկովիչն իր հայցում դատարանին խնդրել է հաստատել, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իր իրավունքները, այդ թվում՝ արդար դատավարության եւ իր կյանքի դեմ ոտնձգությունների հետաքննության իրավունքները։





























