Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զգալիորեն կթարմացվի: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Քվիրիկաշվիլին, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:
Անցյալ ուրբաթ կառավարության նիստին Վրաստանի վարչապետն անդրադարձել է աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Քվիրիկաշվիլին նշել է, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող կուսակցություններին անհրաժեշտ կլինի համաձայնության հասնել, եթե ընտրություններին կոալիցիան ներկայանալու է որպես միասնական սուբյեկտ:
«Կոալիցիան բազմակուսակցական կազմավորում է եւ եթե նախընտրական ժամանակահատվածում բազմակուսակցական մնա, երկկողմանի ձեւաչափում ձեռք բերված ցանկացած համաձայնություն հետո կհաստատվի բազմակողմանի ձեւաչափում», -պարզաբանել է վարչապետը:
«Առաջիկա ընտրությունների նախօրեին «Վրացական երազանք» կուսակցության կազմում զգալի թարմացում տեղի կունենա եւ նրա անդամների համախմբում հստակ նպատակների եւ արժեքների շուրջ», - հայտնել է վարչապետը:



























