Վենետիկի Ca’ Foscari համալսարանում Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին դասախոսություն կընթանա, հայտնում է discover-armenia.it իտալական կայքը։
Դասախոսությունները կընթանան մարտի 10-ից մայիսի 12-ը։ Թեմաներն են լինելու «Աղթամարի որմնանկարները. բաց հարցեր», «Կիլիկիայի թագավորական կալվածքներում քաղաքների պլանավորումը», «Ամենափրկչի» նմուշի խաչքարները»։





























