Թուրքական իշխանությունները շարունակում են խլել Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունեցող լրատվամիջոցները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի վարչական գործերով 6-րդ դատարանը Ստամբուլի դատախազության դիմումի հիման վրա Zaman պարբերականը կառավարելու համար պետության կողմից վարչարար է նշանակել։ Այս գործընթացը ենթադրում է, որ Zaman-ը եւս որոշ ժամանակ անց կփակվի։

Նշենք, որ օրեր առաջ էլ փակվել էին Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունեցող 4 լրատվամիջոց, որոնց համար եւս պետության կողմից վարչարար էր նշանակվել։