Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը հույս ունի, որ Ղազախստանը եւ Ադրբեջանը կմիանան նավթի արդյունահանման «սառեցմանը»: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Նովակը:
«Հույս ունենք, որ ՕՊԵԿ-ին անդամակցող եւ չանդամակցող երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, այսինքն այն երկրները, որոնք նավթ արտահանող երկրներ են, կմիանան համապատասխան որոշման մշակմանը», — հայտնել է Նովակը:
Նովակն ավելի վաղ պատմել է, որ ՕՊԵԿ-ի անդամ եւ այլ նավթ արտադրող երկրների հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 20-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:




























