Թուրքմենստանի նախագահ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքից հեռացրել է Օդերեւութաբանության ազգային կոմիտեի նախագահ Բատիր Խալիեւին՝ եղանակի սխալ կանխատեսումների համար: Իսկ Թուրքմենստանի վիճակագրության պետական հանձնաժողովի նախագահ Ակմիրատ Մամեդովին էլ նա հեռացրել է աշխատանքից վիճտվյալները «զարդարելու» համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Պետության ղեկավարը, ելույթ ունենալով կառավարության նիստերից մեկում, շեշտել է, որ թուրքմեն օդերեւութաբանների աշխատանքի հիմնական թերությունը եղանակի ոչ հավաստի կանխատեսումներն են: Պետության ղեկավարի խոսքով, դա բացասաբար է անդրադառնում գոյւղատնտեսական աշխատանքների անցկացման վրա, ստեղծում դժվարություններ տրանսպորտային համակարգի աշխատանքում, զանգվածային մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում, անհարմարություններ պատճառում մարդկանց:
Ինչ վերաբերում է վիճվարչությանը, ապա պետության ղեկավարի խոսքով, ստուգումները ցույց են տվել, որ վիճհաստատություններում հնարավոր են թվերի հավելումներ,ինչի հետեւանքով պետական հաշվետվություններում սխալ տվյալներ են ներկայացվում:




























