Չնայած Սիրիայի երկնքում ավելի քիչ ռուսական օդանավեր են գործում, քան ՆԱՏՕ-ի ավիացիան է, ռուսական ուժերը արդյունավետությամբ գերազանցել են ՆԱՏՕ-ի զորքերին: Այս մասին գրում է գերմանական Focus պարբերականը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պատրաստած գաղտնի զեկույցը:
«Թեպետ Սիրիայում գործողություններին ներգրավված ռուսական զինված ուժերը զիջում են դաշինքի ՌՕՈւ-ին, Կրեմլի օդաչուները կարողացել են ավելի մեծ վնաս հասցնել «Իսլամական պետության» եւ այլ խմբավորումների ուժերին»,- գրում է պարբերականը:
Սիրիայում գտնվող մոտ 40 ռուսական օդանավերը օրական խոցում են միջինում գրոհայինների 75 թիրախ, իսկ ՆԱՏՕ-ի ավիացիայի 180 հարվածային միավորները՝ ընդամենը 20-ը, փոխանցում է RT-ը:
Ընդ որում, պարբերականը նշում է, որ ռուսական Սու-35 կործանիչներն իրենց բնութագրերով գերազանցում են արեւմտյան երկրների համանման մարտական տեխնիկան:




























