Անհայտ անօդաչու սարքը Փարիզի «Շառլ դե Գոլի» օդանավակայանում վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է Air France-ի օդանավին:
Air Transport World-ի տեղեկություններով՝ վտանգավոր իրավիճակը ստեղծվել էր փետրվարի 19-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի տրանսպորտային միջադեպերի հետաքննությունների եւ վերլուծությունների բյուրոն զեկույց էր հրապարակել:

Պարզվել է, որ թռչող սարքն ընդամենը 5 մ հեռավորությունից անցել է վայրէջք կատարող ուղեւորատար օդանավի ձախ թեւի կողքով: Օդանավում եղել է 160 մարդ: Անձնակազմն անջատել է ավտոպիլոտի ռեժիմը եւ բարեհաջող վայրէջք կատարել Փարիզի օդանավակայանում, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Օդանավը ենթադրաբար պատկանել է մասնավոր անձի: