Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն համացանցի օգտատերերի շրջանում ժպիտ է առաջացրել իր նոր արտահայտություններով, հաղորդում է  «Կորրեսպոնդենտ.net»-ը:

«Անցած տարիներին, երբ կիեւցիներն  առանց որեւէ թույլտվության էին արթնանում, այգիներ, զբոսապուրակներ  էին կառուցվում, եւ դրա հետեւանքն այժմ վստահության բացակայությունն է», — ասել է քաղաքապետը:

Ինչպես նշել է պարբերականը, «համատեքստից դատելով` Կիեւի քաղաքապետը ցանկանում էր կոչ անել կիեւցիներին չվշտացնել անօրինական կառույցներով, հատկապես` առավոտյան»:

Փետրվարի վերջին մարտի սկզբին ակտիվորեն քննարկվել էր  Al Jazeera հեռուստաալիքին Կլիչկոյի տված հարցազրույցը: Լրագրողը քաղաքապետին հարց է տվել, թե ծանոթ է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությանը: Կլիչկոն ի պատասխան ասել է. «Կներեք, ես Ուկրաինայից եմ»:

Կիեւի քաղաքապետի արտահայտությունները բազմիցս կատակի առիթ են դարձել: 

Կլիչկոն բռնցքամարտի WBC  վարկածով աշխարհի պատվավոր չեմպիոն է:  2014-ի հունիսից նա զբաղեցնում է Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնը: