Բրյուսելում ընթացող ԵՄ-Թուրքիան արտահերթ գագաթաժողովի ժամանակ, Անկարան պահանջ է առաջ քաշել՝ Թուրքիայի իշխանությունները համաձայն են իրենց տարածքում ընդունել բոլոր փախստականներին առանց սահմանափակման, բայց 20 մլրդ եվրո օգնության դիմաց:

Բացի այդ, թուրքական կողմը, որը գագաթաժողովում ներկայացնում է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պնդում է, որ արդեն այս ամռանը Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ն հանի վիզային ռեժիմը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Reuter-ը:

Թուրքական կողմի պահանջը մտահոգել է գագաթաժողովի մյուս մասնակիցներին: Անկանխատեսելի բարդությունների պատճառով գագաթաժողովի ընթացքը երկարաձգվում է:

Եվրամիության արտաքին սահմանների վերահսկողության ծառայության՝ Frontex-ի տվյալներով, այս տարվա հունվարին Թուրքիայից տարբեր ճանապարհներով ԵՄ է ժամանել 68 հազար փախստական, ինչը 38 անգամ ավելի է 2015-ի հունվարի ցուցանիշից:

Ըստ ամենայնի, երբ ավարտվեն ձմեռային փոթորիկները Միջերկրական ծովում, փախստականների հոսքն էլ ավելի կմեծանա: