Սիրիան կլիներ «Իսլամական պետության» երկրներից մեկը, եթե Ռուսաստանը չմասնակցեր հակամարտության լուծմանը: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եթե Ռուսաստանը չմիջամտեր Սիրիայի իրավիճակին, ապա Սիրիային այսօր կկրկներ այն երկրների ճակատագիրը, որոնք աջակցություն չէին ունեցել: Եթե Ռուսաստանը չմիջամտեր, ապա Սիրիան այսօր կլիներ «Իսլամական պետության» երկիր, որը գուցե նաեւ ճանաչողներ կգտնվեին»,- ասել է նա:

Նա նաեւ նշել է Սիրիայի տարածքում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանի ու ԱՄն-ի համագործակցության կարեւորությունը: