Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին  տեղի  ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Մանուկյանը մեկ ամիս անց դուրս է եկել կոմայից, նրա վիճակը սկսել է կայունանալ: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ նշելով, որ նրա վիճակում դրական տեղաշարժ կա:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը  ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են  «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով ավտոմեքենաները: