Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, ընդ որում ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին քաղաքականության մեջ։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր Սիրիայում քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին նրա հետ համագործակցում էին «հայկական խմբավորումները»։ Նման հայտարարությունը միջազգային հանրությանն ուղղված տագնապի ազդանշան է այն մասին, թե ինչ կարող է լինել քրդերի հետ։ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես Ռուսաստանին մեղադրում էր այն բանում, որ «զինել է ու հրահրել հայերին»։ Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխող վերնախավում քիչ բան է փոխվել։ Եթե Թուրքիան իրոք ուզում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ապա լա կլինի, եթե հնարավորինս հեռու մնա կարգավորման գործընթացից»,- ասել է Նալբանդյանը։



























