Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Ռիգայի փողոցում հայտնաբերել եւ յուրացում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 23-ամյա Կարապետ Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2015 թ. նոյեմբերի 11-ից մինչեւ ս/թ. մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում վարձակալական հիմունքներով բնակվելով Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում՝ յուրացրել է բնակարանի սեփականատեր Սիլվա Ա.-ին պատկանող մի շարք իրերը:

Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել եւ հրաժարվել է հաղորդում տալուց:

Կատարվում է հետաքննություն: