Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 7-ին, ժամը 17.45-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 30-ամյա Վահե Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2015 թ. փետրվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով:




























