Մարտի 8-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 112 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որից հետո բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ «Մերսեդես»-ի վարորդի հայտարարության` երթեւեկությանը խոչընդոտել եւ վրաերթի պատճառ է հանդիսացել «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:




























