Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի քաղաքային գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Հունդաի» մակնիշի 34 ՏԼ 441 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 36-ամյա Ս. Ե.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. ուղեւոր՝ 19-ամյա Հ. Հ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ս. Ե.-ը տեղափոխվել է Սեւան քաղաքի բժշկական կենտրոն:
Փրկարարներն ուղեւորին դուրս են բերել արգելափակումից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել են ավտոմեքենան:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























