ՌԴ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 1,75 մլն ռուբլով հինգ աֆալին դելֆին գնել, ենթադրվում է պետգնումների կայքում տեղադրված փաստաթղթերից: 

Մրցույթի փաստաթղթերում նշված է, որ ռուսաստանյան ռազմական գերատեսչությանը երեքից հինգ տարեկան երկու էգ եւ երեք արու է անհրաժեշտ: ՌԴ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է մարմնի  2,3-ից 2,7 մ երկարություն ունեցող առանձնյակներ գնել, ընդ որում հատուկ նշվում է, որ դելֆինները   «պիտի շարժական ակտիվություն դրսեւորեն», հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Աֆալինների որսը պիտի կատարվի ծովային կաթնասունների մասնագետ անասնաբույժի պարտադիր ներկայությամբ, իսկ դելֆինների տեղափոխությունը պիտի իրականացվի բեռնափոխադրամիջոցներով` ծովային ջրով լի վաննաներում: 

Որսից հետո դելֆինների համար  «կատարողի տրամադրած» բազայում պետք է պարտադիր կարանտին սահմանվի մեկ ամիս ժամկետով: Թե Պաշտպանության նախարարությանն ինչու են անհրաժեշտ դելֆինները, փաստաթղթերում ճշտված չէ: