Մասիս քաղաքի 32-ամյա բնակիչ Գ. Դ.-ն այսօր՝ մարտի 9-ին, ինքնասպանության փորձ է արել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Տղամարդը սեփական տան հյուրասենյակում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել: Փրկարարները , ահազանգը ստանալուց հետո հասել են դեպքի վայրը, նրանց հաջողվել է տղամարդու պարանոցին ամրացված պարանը ժամանակին կտրել եւ կանխել ինքնասպանությունը:




























