Լիդիցե կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսին, որը կրել է «Լույսի միջազգային տարի» խորագիրը, մասնակցել են աշխարհի 71 երկրներից 21,380 երեխաներ, այդ թվում 205 երեխաներ Հայաստանից:
Երեխաների գործերի թեման էր «Լույսը»:
Միջազգային Ժյուրին ընտրել է ութ երիտասարդ հայ նկարիչների որպես Պատվավոր մրցանակակիրներ, իսկ Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը՝ որպես Լիդիցեի «Վարդ» մեդալակիր:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը մրցանակաբաշխության արարողության ժամանակ մրցանակները կփոխանցեն հաղթողներին, որը տեղի կունենա 2016թ.-ի մարտի 10-ին, ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Արշակունյաց 28, Երեւան հասցեով:
Երեխաները հնարավորություն կունենան այցելություն կատարել նաեւ թանգարան:


























