ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում բազմաթիվ գողությունների մեղադրանքով հայ է կալանավորվել։ 28-ամյա Հակոբ Թորոսյանին կալանավորել են վերջին ամիսների ընթացքում ռեստորաններից, բանկետի սրահներից եւ վարսավիրանոցներից գողություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է LA Times-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Կլաուդիո Լոսաքոյին։
Տղամարդուն, որը նախկինում կատարած կողոպուտների պատճառով փորձաշրջանի մեջ էր գտնվում, մեղադրանք է ներկայացվել կոմերցիոն գողությունների 14 դրվագով։ Ոստիկանությունը Հակոբ Թորոսյանին հայտնաբերել էր տեսախցիկների ֆիքսած կադրերի միջոցով եւ անցյալ ուրբաթ ձերբակալել Հոլիվուդում։
Թորոսյանը դատարանի առջեւ կկանգնի եկող շաբաթ։





























