Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում մարտի 8-ին, ժամը 22.20-ին հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Սահակ Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սահակ Ա.-ն մարմնական վնասվածքներ ստացել է 37-ամյա Վիլյամ Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, Վիլյամ Ե.-ի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով:

Վիլյամ Ե.-ն ներկայացրել է դանակը: Նշանակվել է փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: