Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 8-ին, բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի շրջանակներում աշխարհի 9 երկիր՝ Հայաստան, Բահրեյն, Դոմինիկյան Հանրապետություն, Ուկրաինա, Կուբա, Բանգլադեշ, Տոգո, Եգիպտոս եւ Թուրքիա, ներկայացնում են համապատասխան տարածաշրջանային խմբեր: Արեւելաեվրոպական երկրների խմբի անունից հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարչուհի Արեւ Պետրոսյանի աշխատանքներով:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ եւ լրագրողներ:
Միջոցառման շրջանակներում կայացած ընդունելության ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու հայկական ավանդական խոհանոցին:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ մարտի 18-ը:





























