Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 92-ամյա Ս. Շ.-ի դին:





























