ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժման կարիք չունի: Այս մասին հայտնել է ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների` տեղեկացնում եմ, որ այս պահին ՀՀ Ա նախագահ Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժում ստանալու կարիք չունի: ԱԺ նախագահը շարունակում է ստանալ համապատասխան բուժումները եւ շարունակում է աշխատել, որքան անհրաժեշտ է: Եթե հետագայում կարիք լինի բուժումը շարունակելու, այդ թվում արտասահմանում, ապա Գալուստ Սահակյանը կորոշի, թե որտեղ ստանալ բուժումը»,-Facebook- իր էջում գրել է Բաբայանը:

վելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել: Նրա մոտ ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ ԱԺ նախագահը հիվանդանոցից դուրս է գրվել փետրվարի  21-ին, սակայն մինչ օրս աշխատանքի չի գնում: Հնարավոր է, Գալուստ Սահակյանը չմասնակցի նաեւ առաջիկա ԱԺ քառօրյային: