Հայաստանի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է գումարվել, որտեղ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա այդ պաշտոնում փոխարինել է իր կուսակից ընկեր Արծվիկ Մինասյանին, որը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են Աղվան Վարդանյանի թեկնածությունը:
Նշենք, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում ՀՅԴ-ին է տրվել 3 նախարարի եւ 2 մարզպետի պաշտոն:





























