Պաղեստինցի ահաբեկիչների ընտանիքները Գազայի հատվածում կամ Սիրիայում բնակեցնելու օրինագիծը դրվել է Իսրայելի խորհրդարանի քննարկմանը։ Այս մասին հայտնել են նախաձեռնության հեղինակները։

Նրանք ապացուցում են, որ հարազատներին վտանգավոր եւ տնտեսապես անբարենպաստ գոտիներ աքսորելու վտանգը հզոր զսպող ազդեցություն կունենա Հորդանանի Արեւմտյան ափի եւ Արեւելյան Երուսաղեմի բնակիչների վրա, որոնք ահաբեկչության նոր ալիքի  հետեւում են կանգնած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պետք է հասկանալ, որ «միայնակ ահաբեկչի» խնդիրը լրացուցիչ քայլեր է պահանջում, որոնք ուղղված կլինեն դրանց կանխարգելմանն ու զսպմանը»,- ասել է Իսրայելի տրանսպորտի եւ հետախուզության նախարար Իսրայել Կացը, որը նախաձեռնության հեղինակներից է։

Անցյալ տարվա աշնանից գրեթե ամենօրյա արաբական գրոհները ավելի քան 30 մարդու կյանք են խլել։