Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) նախատեսված է «միության ապրանքանշանի» ներմուծում, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը (ԵՏՀ):

ԵՏՀ կոլեգիայի նիստին հավանության է արժանացել ԵՀԿ խորհրդի կարգադրության նախագիծը «Եվրասիական տնտեսական միության ապրանքանշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման վայրերի վերաբերյալ պայմանագրի նախագծի մասին»:

Ապրանքանշանների, սպասարկման նշանների եւ ԵՏՄ ապրանքների ծագման վայրերի մասին պայմանագրի նախագիծը կանոնակարգում է այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս Եվրասիական տնտեսական միության ապրանքանշանների, ինչպես նաեւ միության ապրանքների ծագման վայրերի գրանցման, իրավական պաշտպանության եւ օգտագործման հետ կապված:  

Մասնավորապես, պայմանագրի նախագծով նախատեսվում է. «միության ապրանքանշանի» եւ «միության ապրանքի ծագման վայրի» ներմուծում (միության ապրանքանշան է հանդիսանում այն նշանը, որը պահպանվում է անդամ բոլոր երկրների տարածքներում եւ թույլ է տալիս այս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ապրանքները տարբերել   այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ապրանքներից) միության մեկ ապրանքանիշի համար հայտի ներկայացում (միության ԱԾՎԱ-ի հայտեր) անդամ երկրներից ցանկացածի արտոնագրման տեսչություն: 

Բացի այդ, տվյալ փաստաթղթով նախատեսված է. միության տարածքում միասնական պահպանական փաստաթղթի ստացում, գործակցություն միայն մեկ տեսչության հետ («մեկ պատուհանի» սկզբունք), միության ապրանքանշանների եւ ԱԾՎԱ-ի միասնական ռեեստրի ներմուծում, որոնք կտեղադրվեն միության պաշտոնական կայքում, միության ապրանքանիշերի եւ ԱԾՎԱ-ի գրանցան պարագայում հանձնաժողովի խորհրդի կողմից իրավաբանորեն նշանակալի գործողությունների հաստատում, ինչպես նաեւ մաքսերի հաստատում, ինչպես որ նախատեսված է պայմանագրով:  

«ԵՏՄ ապրանքանշանների, սպասարկման նշանների, ինչպես նաեւ ապրանքների ծագման վայրերի անվանումների վերաբերյալ պայմանագիրը նպաստում է ապրանքանշանների եւ ապրանքի ծագման վայրերի անվանումների գրանցման պրոցեդուրաների պարզեցմանը, ինչպես նաեւ բիզնեսի ծախսերի կրճատմանը», - նշված է տեղեկության մեջ: 

Անդամ բոլոր պետությունների տարածքում գործող միասնական պահպանական փաստաթղթի ստացման արդյունքում ինտելեկտուալ սեփականության օբյեկտների համընդգրկուն իրավական պաշտպանությունը խթանում է միության տնտեսության նորարարական, գիտատար ոլորտներում ներդրումների ներգրավումը, ինչպես նաեւ ԵՏՄ երկրներում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը: Դա նպաստում է նոր ձեռնարկությունների բացմանը եւ միության երկրների տնտեսությունների արդիականացմանը` հումքայինից դեպի նորարարական դրա վերաուղղորդմամբ, ասված է հաղորդագրության մեջ: