Քաղաքացի Արմինե Կ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Արմինե Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ  ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք՝ իր բնակարանի հարկադիր աճուրդը տեւական ժամանակով հետաձգելու համար:

Քաղաքացի Արմինե Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: