ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգեւատրել է «Ջեյ Սի էյ» ալմաստի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

ՌԴ նախագահը Գագիկ Աբրահամյանին պարգեւատրել է Ռուսաստանի դաշնության հետ բարեկամության ու համագործակցության եւ երկկողմանի տնտեսական ու մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

 Գագիկ Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի եղբայրն է։