Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Հրաչ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2015 թ. սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթի վարչական տարածքում գործող խանութներից կատարել է գողություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. սեպտեմբերին Բագրատունյաց փողոցի 15 հասցեում գտնվող հագուստի խանութից գողացել է 26-ամյա Տարոն Գ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժող անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: