Թուրքական իշխանությունների կողմից զավթված Zaman պարբերականի նախկին խմբագիր Էքրեմ Դումանլըի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով բացված դատական հերթական նիստի ժամանակ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել Zaman-ի նախկին գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի նկատմամբ, քանի որ վերջինս չի ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկա է եղել Todays Zaman-ի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը։
Էրդողանին վիրավորելու համար բացված դատական գործում Էրդողանին վիրավորելու ապացույցներ են բերվել թվիթերյան ֆենոմեն Ֆուաթ Ավնիի հաղորդագրությունները ներկայացնելը։




























