Շատ երկրների համար ամենակարեւոր հարցը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անխոս շատ երկրների համար անկյունաքարային է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, եւ Ռուսաստանի համար առաջին հերթին։ Մենք կարծում ենք, որ դա շատ կարեւոր է ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ փորձագիտական շրջանակներում ակտիվորեն կարծիքներ են փոխանակում Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։

Միաժամանակ ՄԱԿ՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի դաշնայնացումը կարող է լինել բանակցությունների ժամանակ քննարկվող թեմաներից մեկը։