Վստահ եղեք, որ ես մտադիր չեմ քայլեր ձեռնարկել, որպեսզի ինձ համար PR ապահովեմ։ Այս մասին մարտի 11-ին լրագրողներին ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենայի մասի հարցին։ Մկրտչյանը վստահեցրել է, որ իր հերթական նշանակումը PR ապահովելու համար չի արվել։ «Ես դրա համար չեմ 4-րդ անգամ նշանակվել այս պաշտոնում։ Իմ առաջ նման խնդիր չի դրվել»։
Նախարարը նշել է, որ մոտ ժամանակներս Բրյուսելում կկայանա Եվրոպայի կրթության նախարարների գագաթնաժողովը։ Այնտեղ հռչակագիր է ընթերցվելու, որում հատուկ կետ է լինելու այն մասին, որ սոցիալապես լարված երկրներում կրթության ոլորտում ծաղկում է պոպուլիզմը, որը խանգարում է դրա զարգացմանը։
Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ նախկինում ծառայողական մեքենան, որը նախատեսված էր ԿԳՆ աշխատակազմի ղեկավար ի համար, հատկացվել է նախարարին։ «Ես վերցրել եմ այն մեքենան, որը գնվել էր նախարարի համար։ Լավ մեքենա է, թե վատ, հարցը հռետորական է»,- ասել է դաշնակցական նախարարը։





























