Հայաստանն ինքը պետք է որոշում կայացնի Ընտրական օրենսգրքի նախագծի հարցով։ Միջազգային հանրությունը չի կարող լուծել այդ հարցը, այն կարող է միայն օգնել։ Այս մասին մարտի 11-ին՝ Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ, ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Բարբարա Դեւիսը։
Նա հիշեցրել է, որ եկող շաբաթ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների համատեղ պատվիրակությունը ժամանելու է Հայաստան։ «Պատվիրակության անդամները առանձին խորհրդատվություններ կանցկացնեն քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հուսամ, որ բոլոր կողմերը կշարունակեն հանդիպելկ փորձագետների հետ։ Եվ արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների համատեղ եզրակացություն կանեն»,- նշել է Դեւիսը։




























