Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի մահացած պայմանագրային զինծառայողներ 30-ամյա Ռուսլան Հարությունյանը ընկերուհի ուներ, մայիսին պետք է ամուսնանար: NEWS.am-ի հետ զրույցում նրա հարազատներից տիկին Զոյան նշեց, որ Ռուսլանը գումար էր հավաքում հարսանիքի համար:
«Ասում էր, որ մայիսին կամուսնանա , աշխատում էր, որ գումար հավաքի: աշխատասեր, խելոք տղա էր, շատ էր օգնում ծնողներին»,-ասաց նա:
Նշենք, որ Ռուսլան Հարությունյանի մարմինը Արարատի մարզի Սիսի գյուղ են տեղափոխել այսօր, հուղարկավորության օրը դեռ որոշված չէ:
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:




























