Մարտի 10-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երեւանի Հյուսիսային պողոտայում գործող ռեստորանի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 51-ամյա Գագիկ Թ.-ին եւ 34-ամյա Արտաշես Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գագիկ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, Արտաշես Կ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին եւ պատճառել վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: