Մարտի 10-ին, ժամը 16-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները 44-ամյա Էդգար Կ.-ի որսորդական ողորկափող հրազենի պահման պայմանները ստուգելիս՝ մետաղյա պահարանում նկատել են ատրճանակ, որի զսպանակը պահող հետին պտուտակավոր կափարիչը զոդված է եղել ատրճանակի իրանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ այն իրեն հիշատակ է մնացել հանգուցյալ հորից:
Կատարվում է հետաքննություն:




























