Հայաստանի իշխանությունները Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական սկզբունքները պետք է մշակեն ընդդիմության եւ ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Այս մասին մարտի 11-ին կայացած հանրային քննարկման ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը այն իշխանությունն է, որը կեղծել է հանրաքվեի արդյունքները միջազգային հանրության աչքի առաջ եւ այդ կապակցությամբ բազմաթիվ ապացույցներ են բերվել։ «Ժողովուրդն արդեն հոգնել է։ Բոլորովին նոր գործընթաց է պետք։ Անհրաժեշտ էր քննարկել փոխզիջումնային լուծումը։ Պետք է հանձնաժողով ստեղծել ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ, ինչը կվերականգներ ժողովրդի վստահությունը ընտրությունների նկատմամբ»,- ընդգծել է Զուրաբյանը։
Այդ առաջարկին ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ իշխանությունը պատրաստ է քննարկել առաջարկվող ձեւաչափը, եթե դրանում բացակայի սխալ տոնը։





























