ՀՀ Կառավարությունը առաջարկում է պարտադիր կարգով ապահովագրել կառուցապոտղների պատասխանատվությունը Երեւանի փոքր կենտրոնում: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մեկնաբանելով «Երեւանի փոքր կենտրոնի մասին» օրինագիծը, որը արդեն խորհրդարանի քննարկմանն է հանձնվել:

Փոքր կենտրոնում պարտադիր ապահովագրությունը բացի ամենայնից կներառի նաեւ նախագծաշինարարական փաստաթղերի հեղինակների, շինարարությունը ժամանակին ավարտելու պատասխանատվությունը եւ բնապահպանական ռիսկերը:

Սարգսյանի խոսքով նոր միջոցառումները սկզբում ուզում են քաղաքի կենտրոնում փորձել, հետո նոր մտածել Երեւանի մյուս թաղամասերի մասին: Պարտադիր ապահովագրումից բացի կնախատեսվեն նաեւ բարձր տուգանքներ: Շինարարությունը սահմանված ժամկետում չավարտելու դեպքում դրանք կկրկնապատկվեն:

«Եթե այս երկու մեխանիզմներն արդյոնավետ լինեն, մենք դրանք կտարածենք ոչ միայն մյուս թաղամասերի, այլեւ հանրապետության մյուս քաղաքների վրա»,- հայտարարել է նախարարը: