Արարատի մարզի Արալեզ համայնքի բնակիչ, 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն ինքնակամ է մտել Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ այնտեղ պահվող առյուծների հետ «խաղալու»: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արալեզի գյուղապետ Մարտիկ Թեւոնյանը:
«Ընկերներով գնացել են հաց ուտելու: Գինովցած են եղել, Արտյոմն էլ իմացել է, որ այդ տարածքում առյուծներ են պահում, որոշել է առյուծի հետ խաղալ: Իր ասելով կենդանի շատ է սիրում: Մտել է կենտրոն, որտեղ էլ առյուծը ձեռքը բռնել է»,- դեպքի մանրամասները պատմեց գյուղապետը:
Արտյոմ Ավետիսյանին անմիջապես տեղափոխել են Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա եւ ձեռքը վիրահատել: Այս պահին վիճակը կայուն է:
Նշենք, որ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնը ֆինանսավորում է FPWC կազմակերպությանը, որին էլ կատարվածի մեջ մեղադրում են բնապահպանները:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն էին տեղափոխվել էին Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծները:




























