Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝  Գայի պողոտա 12/10 հասցեում մարտի 10-ին տեղի ունեցավ Արդշինբանկի «Նոր Նորք» մասնաճյուղի բացման արարողությունը:

Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:

Բանկի ֆիրմային ոճին համապատասխանեցված արդիականացված մասնաճյուղն այսուհետ կտրամադրի սպասարկման ավելի հարմարավետ պայմաններ թե՛հաճախորդներին եւ թե՛ Բանկի աշխատակիցներին:

Նշենք, որ Արդշինբանկն ունի հանրապետությունում խոշորագույն մասնաճյուղային ցանցերից՝ ներառելով 55 մասնաճյուղ, եւ իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար զբաղեցնում է առաջատար դիրք ՀՀ բանկային համակարգում: