ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը Ընտրական օրենսգրքի դրույթներից մասնավորապես վերապահում ունի էլեկտրոնային քվեարկության համակարգի վերաբերյալ։ Նա NEWS.am-ի հետ զրույցում հիմնավորեց՝ ինչու։

«Ես վերապահում ունեմ էլեկտրոնային քվեարկության համակարգի վերաբերյալ։ Ես չեմ մտածում, որ մեր գյուղացիները, քաղաքացիները կկարողանան մեկ տարվա ընթացքում, չգիտեմ ինչ դասընթացներ պիտի իրազեկեն իրենց, որ կարողանան սխալ ընտրություն  չկատարել։ Ես դրա վերաբերյալ ունեմ վերապահումներ։ Բերեք փաստերով  խոսենք. մենք ունենք գյուղական համայնքներ, մենք ունենք անգրագետ ժողովուրդ, վերջապես մենք գիտենք՝ որ երկրում ենք ապրում, եւ այս տեխնիկական խնդիրը ես տեսնում եմ»,-պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ ժամանակը  բավական է իրազեկելու ուղղությամբ քայլեր կատարելու համար, բայց մեխանիզմը չի պատկերացնում։

«Ժամանակը բավական է, եթե այդ ուղղութամբ կատարվեն իրազեկման քայլեր։ Ես այդ մեխանիզմը չեմ պատկերացնում՝ ինչ ձեւով են իրազեկելու այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի իմ ասած գյուղական համայնքների բնակիչները, որոնք բնականաբար քիչ իրազեկված են, քվեարկեն»։