Հայկական համայնքը անգամ կտրուկ նոսրանալուց  հետո կարող է հավակնել Սիրիայի նոր խորհրդարանում մանդատ ունենալուն: Այս մասին մարտի 12-ին լրագրողներին ասել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Սիրիայում հայերի թիվը կարող է ընդամենը մի քանի հազար մնացած լինել, սակայն նրանք նախկինի պես մեծ հարգանք են վայելում, եւ բացառված չէ, որ  նոր խորհրդարանում համայնքը նախկինի պես կունենա իր պատգամավորներին, այդ թվում՝ կանանց, նշել է նա:

Հիշեցնենք, որ երկար տարիներ հայկական համայնքը ավանդաբար Սիրիայի խորհրդարանում մեկ պատգամավոր ուներ: Նոր խորհրդարանում մանդատի հավակնող 3 հայ թեկնածու կա՝ Վաե Մահշիկյանը, Էրատո Գրիգորյանը եւ Նոռա Արիսյանը:

Ընտրությունները կայանալու են ապրիլի 13-ին: