Նաիրիտցիները ցանկանում են, որ գործարանի վերագործարկման հարցով զբաղվի ոչ թե Էներգետիկայի եւ բնական պաշարների, այլ Էկոնոմիկայի նախարարությունը: Աշխատակիցների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշումը կապված է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Արծվիկ Մինասյանի նշանակվելու փաստի հետ:

«Արծվիկ Մինասյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է այս հարցը: Իր կողմից բազմիցս առաջարկներ են եղել: Նա առաջարկել է անգամ մեր բիզնեսի ներկայացուցիչների ներդրումներով վերագործարկել «Նաիրիտը»»,- ասաց Կարինե Շահվերդյանը՝ նշելով, որ իրենք հույս են կապում նրա հետ:

Նաիրիտցիներն այս խնդրանքով պատրաստվում են շուտով դիմել Արծվիկ Մինասյանին: