Թուրքիայի մայրաքաղաքում մարտի 13-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացածների թիվն աճում է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն հայտնել է, թե պայթյունի վայրում մահացել է 30, հիվանդանոցում՝ 4 քաղաքացի։  Նա շեշտել է, թե պայթյունի հետւանքով վիրավորված 125 քաղաքացի բուժում են ստանում հիվանադոնցներում։

Նշենք, որ մարտի 13-ին, Անկարայի Քըզըլայի շրջանում ռումբով բեռնված մեքենան բախվել է մի ավտոբուսի եւ պայթել։  Դեռեւս տեղեկություն չկա, թե որ կազմակերպությունն է իրականացրել պայթյունը։