Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 14-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը դանակով վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 19-ամյա Մ. Մ.-ն դանակով վնասվածքներ է հասցրել ձեռքերի հատվածում:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ հոգեբուժական բրիգադի ժամանումը (հոսպիտալացվել է Նուբարաշենի հոգեբուժական ԲԿ):



























