Գյումրիի Սախարովի հրապարակում գտնվող բենզալցակայանի վրա այսօր` մարտի 14-ի գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեք դիմակավորված տղամարդ բենզին լցնելու պատրվակով մտել են բենզալցակայան, ապա սպառնալիքների ներքո պահանջել գումար:
Նրանցից մեկը բենզալցակայանից հափշտակել է մի քանի տասնյակ հազար դրամ ու դիմել են փախուստի: Առայժմ հարձակվողները չեն հայտնաբերվել: Միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:




























