Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդը ազատվել է պաշտոնից այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ հայտարարել է, թե բանտ կնստեցներ անգամ Մուհամմեդ մարգարեին, եթե նա խախտեր օրենքը։
Իհարկե պաշտոնյան անմիջապես հավելել է. «Ներիր ինձ Ալլահ»։ Հաջորդ օրն էլ պաշտոնապես ներողություն է խնդրել։ Սակայն Եգիպտոսի վարչապետը նրան ազատել է պաշտոնից, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Եգիպտոսի դատավորների միությունը հանդես է եկել այդ որոշման քննադատությամբ։ Նրանցից մեկը հայտարարել է, թե դա ընդամենը լեզվի սայթաքում է եղել, եւ կարիք չկար ազատել նախարարին։
Հիշեցնենք, որ նախորդ նախարարն այդ պաշտոնից ազատվել էր անցյալ տարվա մայիսին, երբ հայտարարել էր, թե դատավոր կարող են դառնալ միայն հասարակության հանրապետական խավի ներկայացուցիչները, եւ այդ աշխատանքին չեն համապատասխանում, օրինակ, աղբահավաքների երեխաները։





























