«Դզուարիկաու-Ցխինվալ» գազամուղի հանդիսավոր բացումը, որը թույլ կտա Հարավային Օսիային ռուսական գազ ստանալ՝ շրջանցելով Վրաստանը, տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման տարեդարձի կապակցությամբ։

Հարավային Օսիայի ու «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև գազի ոլորտում կնքված համագործակցության համաձայնագիրը նախատեսում է 20 տարով հանրապետության բնակչության լայնամասշտաբ գազաֆիկացման ծրագիր։ Գազամուղի երկարությունը 169 կմ է, որի 69 կմ-ն անցնում է Հարավային Օսիայի տարածքով։ Գազամուղի ավելի քան 70 կմ-ն անցնում է բարձր լեռնային շրջաններով, որի ամենաբարձր կետը հասնում է 3 հազար 148 մետրի։

Ներկայումս գազը Հարավային Օսիա է հասնում Թբիլիսի-Քութայիսի մայրուղային գազամուղի Ագարա-Ցխինվալի ճյուղային գազամուղով։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ու Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հանդիպման արդյունքներով օգոստոսի 26-ին ստորագրվել է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում Հարավային Օսիային օգնություն ցուցաբերելու մասին միջկառավարական համաձայնագիրը։

Այսպիսով, ընթացիկ տարում Ռուսաստանը նախատեսում է հանրապետության աջակցմանն հատկացնել ավելի քան 10 մլրդ. դոլար։